«Երեկ` 3:32 րոպեին, ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն». Նաիրա Զոհրաբյան


11:51 , 14 հունվար, 2020

Երեկ՝ կեսգիշերից հետո՝ 3 անց 32 րոպեին, ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն, եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ոչ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Ես ինչ մտածում եմ, այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։
Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։
Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս, հանգիստ նստեք տեղներդ։