1400 տարի այն բանից հետո, երբ իրանական բանակը պարտություն կրեց արաբներից, իրանական հրթիռները հարվածեցին նույն «Կադիսիային»


11:13 , 14 հունվար, 2020

Իրանցիներին ի մոտո ճանաչող մասնագետները գիտեն, որ նրանց համար չափազանց կարևոր են խորհրդանիշները։

Այս վերջին օրերին խոսվեց գրեթե ամեն ինչի մասին՝ բացի մի խորհրդանշական հանգամանքից․ իրանական հրթիռները հարված են հասցրել «Կադիսիային», քանի որ հենց ի պատիվ Սասանյան Իրանի համար ճակատագրական նշանակություն ունեցած 636թ․ Կադիսիայի ճակատամարտի էր սկզբնապես «ալ-Կադիսիա» անվանակոչվել ներկայում «Այն ալ-Ասադ» անվանումով հայտնի իրաքյան ռազմակայանը։

Ստացվում է, որ մոտ 1400 տարի այն բանից հետո, երբ սպարապետ Ռուստամ Ֆարրուխզադի հրամանատարությամբ իրանական բանակը Կադիսիայի ճակատամարտում պարտություն կրեց արաբներից, իրանական հրթիռները հարվածեցին նույն «Կադիսիային», ոչ միայն ի նշան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, այլ նաև խորհրդանշական առումով Կադիսիայի ճակատամարտի վրեժի։

#ճանաչիրհարևանիդ