Ադրբեջանում անգամ մշակութային գործիչները հաշտ չեն կարող լինել հայի հետ և երրորդ երկրում իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը


09:54 , 14 հունվար, 2020

Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Այս փաստը օպերային մշակույթի անցուդարձը ներկայացնող հեղինակավոր պարբերականները ներկայացրել են որպես քաղաքական դրդապատճառ: Հանդիսավոր արարողության կազմակերպիչները որոշում են ընդունել, որ ադրբեջանցուն կուղարկեն այլ վայրում երգելու, իսկ արարողության հանդիսավոր բացմանը կերգի Ռուզան Մանթաշյանը:

Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում անգամ մշակութային գործիչները հաշտ չեն կարող լինել հայի հետ և երրորդ երկրում իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը: