Որոշ ժամանակ առաջ Վանեցյանը ձեզ համար կուռք էր, հիմա՝ անիծյալ. վաղը հնարավոր է՝ նույն եզրակացությանը գաք Նիկոլի դեպքում


10:53 , 13 հունվար, 2020
Ժամանակից շուտ ոչ մեկին կուռք կամ ձեր Աստված մի դարձրեք, որպեսզի հետո ներքուստ չզղջաք։ Որոշ ժամանակ առաջ ձեզ համար կուռք էր Վանեցյանը, հիմա՝ անիծյալ, մեր ֆուտբոլի հավաքականի տղաները ամեն հաղթանակից հետո հզոր են, պարտությունից հետո՝ անիծյալ։ Վաղը հնարավոր է՝ նույն եզրակացությանը գաք Նիկոլի դեպքում։ Դրա համար ժամանակից շուտ ձեր չարդարացված ու հուզական սիմպատիաները ի ցույց մի դրեք ու մի փաթաթեք ուրիշների վզին ու մի անիծեք նրանց, ովքեր ձեր սիմպատիաները չեն կիսում կամ պակաս հուզական են, քան դուք։