Ներկայացնում ենք մեծանուն եւ իմաստուն մարդկանց տասնհհինգ արտահայտություն, որոնք մեծ իմաստ ու խորհուրդ ունեն եւ կարող են փոխել ձեր կյանքը։
Նախկինում ես ասում էի․ «Հուսով եմ՝ ամեն ինչ կփոխվի»։ Հետո հասկացա, որ առաջին հերթին պետք է ինքդ փոխվես։
© Ջիմ Ռոն
Անհաջողությունը ամեն ինչ նորից, բայց ավելի ճիշտ սկսելու հնարավորություն է տալիս․․․
© Հենրի Ֆորդ
Եթե խնդիրը լուծելի է, պետք չէ անհանգստանալ։ Իսկ եթե այն անլուծելի է, ուրեմն մտահոգվելու իմաստ չկա։
© Դալայ Լամա
Նույնիսկ եթե դուք շատ տաղանդավոր եք, որոշ նվաճումների հասնելու համար ժամանակ է հարկավոր։ Ինքան էլ փորձեք, մեկ ամիս անց երեխա չեք կարող ունենալ։
© Ուորեն Բաֆեթ
Կյանքում բախտը մեկ անգամ է թակում մեր դուռը, բայց այդ ժամանակ մենք գարեջրատանն ենք եւ չենք լսում թակոցը։
© Մարկ Տվեն
Մեր գլխավոր թերությունը շուտ հանձնվելն է։ Հաջողության հասնելու համար պետք է միշտ մեկ անգամ եւս փորձել։
© Թոմաս Էդիսոն
Ես սերուցքով ելակ եմ սիրում, իսկ ձկները, չգիտես ինչու, ճիճուներ են նախընտրում։ Բայց ձկնորսության գնալիս ես մտածում եմ ոչ թե իմ, այլ ձկան նախընտրության մասին։
© Դեյլ Քարնեգի