Իրանի տեղեկատվական դաշտում այս պահին անորոշություն է տիրում


14:26 , 11 հունվար, 2020
Իրանի տեղեկատվական դաշտում այս պահին անորոշություն է տիրում, ավելի շատ հարցադրումներ են, քան ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ պարզաբանումներ: Մասնավորապես՝
Ինքնաթիռի խոցման վերաբերյալ հայտարարություն է տարածել ԶՈւ ԳՇ-ն, ցավակցություն է հայտնել նախագահ Ռոհանին, ցավակցություն է հայտնել ԻԻՀ հոգևոր առաջնորդը, հետաքննություն սկսելու կարգադրություն է տվել դատական իշխանության ղեկավարը, ցավակցել է ԱԳ նախարարը, Իրանից պաշտոնական ներողություն է պահանջել Ուկրաինայի նախագահը: