Իրանի պաշտոնական արձագանքը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Կանադայի վարչապետի հայտարարությանը


10:18 , 10 հունվար, 2020

Իրանի կառավարության խոսնակ. «Իրանում կազմավորված քննիչ հանձնաժողովի գործողություններին կարող են մասնակցել ուկրաինական կողմը, որն ինքնաթիռի սեփականատերն է, «Բոինգ» ընկերությունը, որն ինքնաթիռի արտադրողն է, և ֆրանսիական կողմը, որն ինքնաթիռի շարժիչն արտադրող երկիրն է»։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ. «Եթե Կանադայի վարչապետն ինքնաթիռի կործանման վերաբերյալ տեղեկատվություն ունի, ապա կարող է տրամադրել քննիչ հանձնաժողովին»։