ՀՌՀ նախագահը հավաքում և հրապարակում է Փաշինյանի կառավարման ապիկարության ապացույցների և այդ մասին ասույթների ժողովածուն


12:57 , 9 հունվար, 2020
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ձեռնամուխ է եղել ընդդիմադիր գործիչների եւ քարոզիչների համար ձեռնարկի ստեղծմանը։ Հանձնաժողովի նախագահի ֆեյսբուքյան էջում հավաքում եւ հրապարակում է Նիկոլ Փաշինյանի կառավարման ապիկարության ապացույցների, հիմնավորումների եւ այդ մասին ասույթների ժողովածուն։ Առաջին երկու թողարկումները հաջող են ստացվել։ Սպասում ենք երրորդին։