Թուրքիայից վերջին մեկ ամսում, իմ կարծիքով, ամենակարևոր լուրերը


09:49 , 8 հունվար, 2020

Թուրքիայից վերջին մեկ ամսում, իմ կարծիքով, ամենակարևոր լուրերը․

Դեկտեմբեր 10

Էրդողանը ստորագրել է Լիբիայի կառավարության հետ Հունաստանի ու Կիպրոսի հաշվին սահմանի վերաձևման պայմանագիր, որով պատրաստվում է նավթ հանել Կրետե կղզու մոտակայքից։

Դեկտեմբեր 22

Էրդողանը բացել է թուրքական արտադրության սուզանավ՝ առաջինը կառուցվող վեցից։

Հունվար

Թուրքիան իր զինված ուժերն է ուղարկում Լիբիայի կառավարությանը օգնության՝ Լիբիայի Ազգային բանակի դեմ պայքարելու։

Հունվար 07

Էրդողանը բացում է Ազգային հետախուզական գործակալության նոր կենտրոնը Անկարայում

Հունվար 08

Էրդողանը Ռուսաստանի նախագահի հետ պատրաստվում է բացել բազմաչարչար Թուրքական հոսք գազամուղը։