Իշխանական բուրգում Արսեն Թորոսյանի գործերը, կարծես, նորից վատացել են, քանի որ նորից կախվել է Մինասյաններից


13:03 , 7 հունվար, 2020

Իշխանական բուրգում Արսեն Թորոսյանի գործերը, կարծես, նորից վատացել են, քանի որ նորից կախվել է Մինասյաններից: Սա էլ որերորդ անգամ, երբ մեծ կեղտի մեջ է հայտնվում, վայնասուն է բարձրացնում՝ հասեք... Մինասյանը հարձակվել է վրաս: Ու շանտաժով բոլորին հավաքում է գլխին՝ քթի տակ թաքուն ծիծաղելով «հարիֆ» թիմակիցների վրա:

Հանգստացիր, մարդ արարած: Ոչ ոք քո հետևից չի ընկել, քո հետևից ընկած է միայն առողջապահության ոլորտի իրավիճակն ու միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներիդ դիսհարմոնիան: Ճիշտ է, վիրավորանքների հետևից միշտ գալիս են, վաղ թե ուշ գալիս են, բայց դա քո անհասկանալի ապագայում, դա ի՞նչ կապ ունի այսօրվա ու կոնկրետ թեմայի հետ: Տեսանյութը չէի՞ր հավանել, հակառակը պատրաստեիր, ո՞վ էր դեմ ցուցադրելուն, մաղձն ինչի՞ համար է: Իմա՞ստը, պարոն, իմա՞ստը: Քանի՞ անգամ ես դեռ տենց խաբելու թիմակիցներիդ: