Azatuutyun.am-ը գրում է․
Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Սալիվանը Վաշինգտոնում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Անատոլի Անտոնովի հետ:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, «երկու դեսպանները քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս վիճակը և մտքեր են փոխանակել դրանց հեռանկարի վերաբերյալ»:
Սալիվանը Պետական դեպարտամենտում աշխատել է երկու նախորդ վարչակազմերի օրոք և համարվում է պետական քարտուղար Մայք Փոմփեոյի քաղաքական դաշնակիցը:
Միացյալ Նահանգների Սենատը Սալիվանին դեկտեմբերի 12-ին է հաստատել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականից հետո Սալիվանը որոշ ժամանակ աշխատել է որպես պետքարտուղարի պաշտոնակատար:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նա փոխարինել է օգոստոսին հրաժարական ներկայացրած Ջոն Հանթսման կրտսերին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սալիվանին բնութագրել է որպես «շատ փորձառու և արհեստավարժ դիվանագետ»: