Ալպերում ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառով մոտ 100 մարդ 2 ժամ կախված է մնացել օդում


22:02 , 31 դեկտեմբեր, 2019

Armday.am-ը գրում է․

Ֆրանսիայում ճոպանուղու աշխատանքի խափանման հետևանքով 97 մարդ ավելի քան 2 ժամ կախված է մնացել ճոպաններից կախված նստարանների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սեր-Շեվալյե լեռնային առողջարանում, որը գտնվում է Վերին Ալպեր դեպարտամենտում՝ ծովի մակարդակից 2200-2500 մետր բարձրության վրա։

Փրկարար ծառայությունը դահուկորդներին ցած իջեցնելու համար գործի է դրել ուղղաթիռ և ցամաքային միջոցներ, որոնք թույլ են տվել ավելի քան 10 մետր բարձրությունից իջեցնել ուղևորներին։ 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։