Նորվեգիան կառուցում է աշխարհում առաջին ստորջրյա մայրուղին՝ 47 միլիարդ դոլար արժողությամբ. ցնցող նախագիծ է (Video)


01:14 , 30 դեկտեմբեր, 2019

Մենք բազմաթիվ համարձակ և արտասովոր ճանապարհային նախագծերի, թունելների ու կամուրջների մասին գիտենք, սակայն այն, ինչ որոշել է անել Նորվեգիան, դուրս է երևակայության բոլոր սահմաններից։ Երկրի կառավարությունը որոշել է 1121 կմ երկարությամբ ստորջրյա ճանապարհ կառուցել։ Այս նախագիծը ծրագրում են կյանքի կոչել մոտակա տարիների ընթացքում։ Այս նպատակով բյուջեից 47 միլիարդ դոլար է հատկացվել։

Տեսանյութը պատմում է, թե ինչ տեխնոլոգիաներով է կառուցվելու աշխարհի նոր հրաշալիքը, և ինչն է ստիպել սկանդինավցիներին հսկայական գումարներ ծախսել այս նախագծի վրա։