Ամանորի շեմին կառավարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է «հպարտ» քաղաքացիներին կեղծ օրակարգով կերակրելու ուղղությամբ


11:23 , 28 դեկտեմբեր, 2019
Փոխանակ Ամանորի շեմին կառավարությունն ամփոփեր իր նվաճումները և ժողովրդին բարեկեցության իրատեսական հույս ներարկեր, ամբողջ ուժերը կենտրոնացրել են Սահմանադրական դատարանը կազմալուծելու, մարդկանց ձերբակալելու սպառնալիքներ տարածելու և «հպարտ» քաղաքացիներին կեղծ օրակարգով կերակրելու ուղղությամբ:
Արա, ամոթ ունեցեք...
Կոպտությունն ուժեղին է բնորոշ, դաժանությունը՝ թույլին ու վախկոտին...
Հերիք չի՝ խաբելով պահում եք ժողովրդին, ձեր տներում ճոխ սեղաններ եք նախապատրաստում, իսկ հավատավոր ժողովրդին հորդորում եք տանը սեղան չդնել, մի հատ էլ հարամում եք նախատոնական տրամադրությունը...
Չեք հասկանո՞ւմ, որ սպառել եք ձեզ...