Թրամփը Մոսկվայից, Դամասկոսից և Թեհրանից պահանջում է դադարեցնել Իդլիբի բնակիչնեի սպանդը


21:03 , 26 դեկտեմբեր, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում այսօր տեղադրած գրառմամբ Ռուսաստանին, Իրանին և Սիրիային նախազգուշացրել է Սիրիայի Իդլիբի շրջանում խաղաղ բնակչների սպանության անթույլատրելիության մասին:

«Ռուսաստանը, Սիրիան, Իրանը սպանում են կամ պատրաստվում եմ սպանել Իդլիբի խաղաղ բնակիչներին, մի՛ արեք այդ բանը: Թուրքիան ջանք չի խնայում այդ կոտորածին վերջ տալու համար», - գրել է ԱՄՆ նախագահը: