Iravunk.com-ը գրում է.
Iravunk.com-ը առիթ ունեցել է անդրադառնալու ՊՆ-ի դիմաց տեւական ժամանակ հացադուլ իրականացնող ենթասպա Մխիթար Ալումյանին, ով մինչ օրս հացադուլի մեջ է:
Այսօր տեղեկացանք, որ Մխիթար Ալումյանին ցերեկը մոտեցել են Ռազմական ոստիկանության ծառայողներ ներկայացած անձիք , տեղեկացնելով, որ վերջիններս ահազանգ են ստացել, որ հացադուլավորի մոտ առկա են պայթուցիկ նյութեր, զենք-զինամթերք եւ, որ պետք է նրան խուզարկեն: Բնականաբար, որեւէ արգելված իր կամ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, եւ վերջիններս, այսպես ասած քոռ ու փոշման հեռացել են: