Արդեն վեց տարի է ինչ Էլվինա Մակարյանը մեզ հետ չէ


12:59 , 9 հուլիս, 2013

Էլվինա ջան էսօր քո հիշատակի օրն ա... Վեց տարի առաջ էսօրը դու գնացիր հավերժություն... Գնացիր, որ ավելի շատ զգանք քո հետ անցկացրած օրերի բերկրանքը, որ ավելի շատ քեզ գնահատենք, սիրենք, կարոտենք... Մայրամուտին Խաղաղ օվկիանոսի ալիքներին կհանձնեմ քո սիրած ծաղիկները... ու էլի կլսեմ քո հանճարեղ «Մայրամուտը»...