Գիշերային քրտնարտադրությունը կարող է քաղցկեղի նշան լինել․ գիտնականներ


00:21 , 25 դեկտեմբեր, 2019

Գիշերային քրտնարտադրությունը (հիպերհիդրոզը) կարող է շատ վտանգավոր լինել։ Այն կարող է քաղցկեղի մասին վկայել, հայտարարել է Վիսբադենի մաշկաբանության և ալերգոլոգիայի կլինիկայի տնօրեն Քրիստիան Բայերլը, գրում է Focus պարբերականը։

Պրոֆեսորի խոսքերով՝ այդպես են դրսևորվում լիմֆոման և լեյկոզը։

Քաղցկեղի մասին կարող է վկայել նաև բարձր ջերմությունն ու քաշի անբացատրելի կորուստը։

Եթե մարդը դեղեր չի ընդունում, քնում է զով սենյակում, սակայն քրտնում է, պետք է ստուգել վահանաձև գեղձը։

Միևնույն ժամանակ այն դեպքում, երբ քրտնարտադրությունը ուղեկցվում է ծարավի զգացողությամբ, այն կարող է շաքարախտի նշան լինել։ Քրտնարտադրություն կարող է լինել նաև համեմունքներով հարուստ ծանր սննդի օգտագործումից։