Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանը ևս մի կարևոր ոլորտ հանձնեց ադրբեջանասեր հերթական սորոսականին


19:06 , 23 դեկտեմբեր, 2019
Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանը ևս մի կարևոր ոլորտ հանձնեց ադրբեջանասեր հերթական սորոսականին:
Մելիքբեկյանն իր կայքում տարիներ շարունակ ծանր հարվածներ է հասցրել մեր բանակին, մեր անվտանգությանն ու առհասարակ պետականությանը:
Դե հիմա արդեն իրոք «Թուրքը նայում ուրախանում ա» ձևակերպումը լիարժեք համապատասխանում է Մելիքբեկյանի նշանակմանը:
Իհարկե մի բան էլ արձանագրենք. Մելիքբեկյանին խախտումներով ՀՖՖ նախագահ դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հայկական ֆուտբոլի ապագայի համար:
Ապագա ձախողումները ոչ թե Մելիքբեկյանի կամ հավաքականի պարտությունն են լինելու, այլ անձամբ Նիկոլի: Հաղթանակները` ևս...