Բաքվի բռնապետի նախաձեռնած արտահերթ ընտրություններն արդեն իսկ հետաքրքիր զարգացումներ են արձանագրում


11:20 , 20 դեկտեմբեր, 2019

Բաքվի բռնապետի նախաձեռնած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ բավական հետաքրքիր զարգացումներ են արձանագրում Ադրբեջանում թալիշական հարցի արդիականացման շրջանակում։

Թալիշաբնակ շրջաններից պատգամավորության հայտ ներկայացրած թեկնածուներից մեկը նախընտրական պաստառի վրա, կարծեմ, այս երկրի պատմության մեջ առաջին անգամ օգտագործել է նաև իր մայրենի լեզուն՝ թալիշերենը։

Եթե, ի հեճուկս Բաքվի բռնապետի ծրագրերի, անկախ իրենց կամքից Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման մեջ հայտնված թալիշները կարողանան մի քանի պատգամավորով ներկայացված լինել գալիք խորհդարանում, ապա հնարավոր է, որ ձևավորվի ոչ պաշտոնական թալիշական խորհրդարանական խմբակցություն, ինչը լրջագույն առաջընթաց կլինի թալիշական հարցի լուծման ճանապարհին և հսկայական գլխացավանք Բաքվի բռնապետի վարչակարգի համար։

#թալիշականք
#միջամտիր_հակառակորդիդ_ներքին_գործերին