Թանգարան, որտեղ ցուցադրվում են մարդկային ամենասարսափելի ֆիզիկական շեղումները (Photo)


03:05 , 20 դեկտեմբեր, 2019

Մյութերի բժշկության պատմության թանգարանը, որը գտնվում է Ֆիլադելֆիայում, հավակնում է դառնալ աշխարհի ամենաէքսցենտրիկ և սարսուռ առաջացնող թանգարանը։

Մյութերի թանգարանը ամենասարսափելի ֆիզիկական շեղումների հավաքածու է։ Այն հիմնադրվել է 1787 թվականին։ Թոմաս Մյութերը՝ այս հավաքածուի հեղինակը, ցանկանում էր ապացուցել, որ բժշկությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև արվեստ։

Թանգարանում ցուցադրվում են ոսկորների զարմանալի դեֆորմացիաներ, ներքին օրգանների վնասվածքներ, տարբեր պաթոլոգիաների մոմե մոդելներ և այլ հետաքրքիր նմուշներ։ Թանգարանի մուտքն արժե ընդամենը 14 դոլար։