61-ամյա Մադոննան նոր ընկեր ունի, որը նրանից 36 տարով փոքր է և պարում է նրա համերգների ժամանակ (Photo)


10:52 , 17 դեկտեմբեր, 2019

Վերջին ամիսներին լուսանկարիչները Մադոննային մի քանի անգամ ֆիքսել են իր համերգային թիմում պարող երիտասարդներից մեկի հետ:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 61-ամյա երգչուհին շաբաթ կրկին նկատել են 25-ամյա Ահլամալիկ Ուիլյամսի հետ Մայամիում հանգստանալիս: Նրանց միասին լուսանկարել են հյուրանոցի պատշգամբում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պրոֆեսիոնալ պարող դառնալուց հետո Ուիլյամսը շրջել է ողջ աշխարհը Մադոննայի հետ՝ լինելով Եվրոպայում, Ամերիկայում և Ասիայում:

Նշվում է, որ Ուիլյամսի հայրը ԱՄՆ նավատորմի վետերան է, որն իր ծառայությունն սկսել է 1970-ականներին: Իսկ 1994-ին ծնված պարողը մտադիր է «աշխարհը փոխել արվեստի միջոցով»: