Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում, քանի թիկնապահները դուռը չեն բացում


10:49 , 16 դեկտեմբեր, 2019

Politik.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ևս շրջում է թիկնապահների ուղեկցությամբ։ Իհարկե կարելի է կարծել, որ այս պահին նրա անվտանգության հետ կապված խնդիր կա և դրա համար են թիկնապահները ուղեկցում նրան ամենուր, սակայն Մարիամ Փաշինյանի համար իրականում թիկնապահները շքեղության ատրիբուտ են։ 

Ականատեսների վկայությամբ Մարիամ Փաշինյանը իրեն իրական թագուհու պես է զգում և մեքենայից չի իջնում, քանի թիկնապահները դուռը չեն բացում։ Կարճ ասած նրա համար թիկնապահները հոլիվուդյան հարուստ մեգաաստղի էլիտար զգացողությունները զգալու միջոց են։