«Եթե մինչև Նոր տարի ձերբակալությունների «фейерверк» չապահովեք, գլուխներդ կթռցնեմ». Փաշինյանը՝ ուժային կառույցների ղեկավարներին


17:51 , 13 դեկտեմբեր, 2019

Politik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր մոտ է կանչել Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներին և պահանջել մինչև Նոր տարի աղմկահարույց ձերբակալությունների տեղատարափ ապահովել:

«Եթե մինչև նոր տարի ձերբակալությունների «фейерверк» (հրավառություն) չապահովեք, գլուխներդ կթռցնեմ»,- Politik.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը դիմելով՝ ուժային կառույցների ղեկավարիներին:

Նույն աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը հրահանգից տարակուսած պաշտոնյաները իրենց ղեկավարած գերատեսչություններում փակ ժողովներ են անցկացրել՝ պահանջելով ուշադրությամբ ևս մեկ անգամ ստուգել բոլոր նախկին պաշտոնյաների գործերը և կրկնակի խուզարկություններ իրականացնել:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի նման հապճեպ հրահանգի պատճառն անհայտ է: