WhatsApp-ում հայտնվել է հիշեցման գործառույթ


00:21 , 10 դեկտեմբեր, 2019

WhatsApp մեսենջերը ստացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքներ և ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված է whatsapp.any.do կայքում:

Գործառույթը, որը ստեղծվել է Any.do հիշեցման ծառայության հետ համատեղ, կոչվում է WhatsApp Reminders և հասանելի է վճարովի բաժանորդագրությամբ բոլոր սարքերում, որոնք ունեն հավելվածը։

Առաջադրանք ստեղծելու համար հարկավոր է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը։