Բոլորս էլ գիտենք սթրեսի բացասական ազդեցությունը ամբողջ օրգանիզմի վրա, սեքսի վրա էլ: Փորձեք ռոմանտիկ ընթրիք պատրաստել, կամ միգուցե Ձեզ անհրաժեշտ է միայնակ մնալ որոշ ժամանակ: Գտեք ձեր տարբերակը ու հանգստացեք:
Հակադեպրեսանտները, հանգստացնող դեղահաբերը ազդում են կնոջ սեքսուալ կյանքի վրա: Մինչ դրանց օգտագործումը, խոսեք բժշկի հետ:
Մայրությունը դառնում է օրգանիզմում շատ փոփոխությունների պատճառ: Հատկապես ազդում է հորմոնների վրա, այդ թվում` սեքսուալ ցանկության: Դա հավերժ չէ, մի փոքր դիմացեք:
Խնդիրները առաջանում են, երբ զգում եք քնի պակաս, հանգստի կարիք և հետևաբար չեք բավարարում ձեր զուգընկերոջը։ Այս դեպքում պետք է վերալիցքավորվել` անջատում եք բոլոր գադջեթները, տաք լոգանք եք ընդունում և հանգստանում:
Դա ամենատարածված խնդիրներից է: Սպորտով զբաղվեք, յոգայով, մեդիտացիայով, սեքսուալ ներքնազգեստ գնեք, մի բան, որ առաջին հերթին դուք ձեզ սեքսուալ ու ցանկալի կզգաք:
Եթե դուք սթրեսի մեջ եք կամ անընդհատ նյարդայնանում եք, խորհուրդ ենք տալիս մի բան` հոգեբանի անհապաղ այցելություն:
Հնարավոր է` վիճել եք կամ վստահություն եք կորցրել, խոսեք անպայման իրար հետ, լուծեք այդ հարցը, որ հանգիստ խղճով սեքսով զբաղվեք:
Անպայման մասնագետի դիմեք, այդ խնդիրը կարող է լինել կամ ֆիզիկական կամ հոգեբանական: