Սքարլեթ Յոհանսոնը պատմել է «Սեւազգեստ այրին» ֆիլմի սյուժեի մանրամասների մասին, որում խաղացել է գլխավոր դերը: Այդ մասին հայտնել է Collider-ը:
Ժապավենը նվիրված է «Սեւազգեստ այրիին»՝ հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆին: Մնացած գործող անձինք երկրորդական դերերում են: Կինոնկարի պրեմիերան պլանավորված է 2020 թվականի մայիսի 1-ին:
Գործողությունը տեղի է ունենում «Ամերիկայի կապիտան. քաղաքացիական պատերազմի» եւ «Վրիժառուներ. անվերջության պատերազմի» իրադարձությունների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: