Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ փորձում էր բարոյապես և քաղաքականպես սպանել և ոչնչացնել Վազգեն Սարգսյանին. Հայկ Կիսեբլյան (Photo)


15:55 , 1 դեկտեմբեր, 2019

Փաստորեն սա այն բազմաթիվ տպագրված լրագրողական նյութերից մեկն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծաղրում է և վարկաբեկում Սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ փորձում էր բարոյապես և քաղաքականպես սպանել և ոչնչացնել Վազգեն Սարգսյանին։
Այդպես չստացվեց, սակայն ստացվեց ոչնչացնել ֆիզիկապես։
Այս նյութը Նիկոլ Փաշինյանի կողմից բանակը վարկաբեկող բազմաթիվ նյութերից ընդամնեը մեկն է և լույս էր տեսել 99-ի հոկտեմբերի 27-ից, ընդամենը մի քանի ամիս առաջ, նույն հոկտեմբերի 27-ի, որից հետո Նիկոլ Փաշինյանի ՀՀՇ-ականները փորձում էին իշխանափոխություն անել՝ տապալելով Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը, վերադառնալ իշխանության ղեկին, որի համար էլ գեներալ Վաղարշատ Հարությունյանը տանկերը մտցրել էր Երևան։ Միայն հրաշքով հնարավոր եղավ Վաղարշակ Հարությունյանի և ՀՀՇ-ականների դավադիր պլանը ձախողել և իշխանությունը պահպանել։

Սարսափելին և անհասկանալին ինձ համար՝ մի այլ բան է, այսքան ատելությունից, ձեռառնական վերաբերմունքից հետո, ի՞նչպես Արամ Սարգսյանը՝ Վազգենի հարազատ եղբայրը, դարձավ Նիկոլ Փաշինյանին դաշնակից։
Մարդ այդքան անինքնասեր կլինի՞։