Լիբանանում հայկական կապիտալը վտանգված է. բանկերում կա մոտ 3-5 մլրդ դոլար. «Ժամանակ»


09:48 , 27 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «սատար կանգնելու հարյուր հազարավոր լիբանանահայերին» եւ նրանց Հայաստանում ընդունելու ու օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել:

Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Լիբանանում այլեւս չկան հարյուր հազարավոր լիբանանահայեր, եւ նրանց թիվը լավագույն դեպքում 45-50 հազարի շրջանակում է: Լիբանանահայերը ոչ մի պարագայում չեն ցանկանում գալ Հայաստան, եւ միակ հարցը, որ այսօր նրանց հուզում է՝ իրենց երկրի բանկային համակարգի կայունության վերականգնումն է:

Լիբանանյան բանկային համակարգը դեֆոլտի եզրին է, լիբանանյան արժույթը՝ ֆունտը, անընդհատ արժեզրկվում է, եւ բանկերը հրաժարվում են վերադարձնել մարդկանց ավանդները: Տարբեր հաշվարկներով լիբանանյան բանկերում կա 3-5 մլրդ դոլարի հայկական ծագումով կապիտալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: