Բյուջեի վերաբաշխում՝ տարերային աղետների հետևանքով վնասների փոխհատուցման նպատակով. «Ժամանակ»


11:24 , 26 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերաբաշխում կատարել 2019թ. պետական բյուջեում և 437,5 մլն դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետարաններին:

Մարզպետարաններն էլ այս գումարը պետք է տրամադրեն 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: