Armtimes.com-գրում է.
Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Դա որոշվեց այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ տեղի ունեցած գործկոմի նիստի ժամանակ։
Տեղեկությունը ժողովից հետո հայտնեցին Վանեցյանը եւ գործկոմի անդամները: Նրանք նաեւ տեղեկացրին, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու ՀՖՖ անդամների ժողով, որի ընթացքում ընտրվելու է նոր նախագահ ու նոր գործկոմ: Այսինքն՝ ըստ էության գործկոմն էլ է համաձայնում հեռանալ: Մինչեւ ժողովը մեկ ամիս ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքներով զբաղվելու է գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ