«Լիդիանը»՝ ֆիկտիվ և փորձ չունեցող կառույց. Ստեղծվել է մեր երկրի ընդերքը թալանելու համար. «Ժամանակ»


10:44 , 21 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրում է «Լիդիան» ընկերությունում ԱՄՆ քաղաքացիների ներգրավվածությունը և նրանց մասնակցության չափաբաժինը այս ընկերությունում:

ԱՄՆ իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ օֆշորում գրանցված «Լիդիանը» ֆիկտիվ կառույց է, որը չունի հանքարդյունաբերությամբ զբաղվելու ո՛չ փորձ, ո՛չ հմտություններ, և ստեղծվել է ընդամենը մեր երկրի ընդերքը թալանելու համար: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ իշխանությունները նման հետաքննություն սկսել են Հայաստանից ստացված դիմումների հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: