Այս նկարը այսօրվա ԱԺ-ը նիստից է, ու քննարկում են, ոչ ավել, ոչ պակաս, քայլարաստների սիրած թեման` կոռուպցիայի դեմ պայքարը


14:34 , 18 նոյեմբեր, 2019

Հիշում եմ էն վատ, արնախում, կոռումպացված ռեժիմի ժամանակ, որ սենց տեսարան էր լինում ԱԺ դահլիճից, մեր ամենամաքուր, ամենաազնիվ, ամենա-ամենա այն ժամանակ ընդդիմադիր, իսկ հիմա՝ իշխանական գործիչները և ԶԼՄ-ներն ասում էին՝ տեսեք՝ մեր փողերով ապրող պատգամավորները ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին, օրերով չեն գալիս խորհրդարան, կարևոր օրենքների քննարկումներին չեն մասնակցում և այլ սրտաճմլիկ բաներ:

Այս նկարը այսօրվա ԱԺ-ը նիստից է: Ու չասեք՝ ընդմիջում էր, մարդ ա ելույթ ունենում, ու քննարկում են, ոչ ավել, ոչ պակաս, քայլարաստների սիրած թեման` կոռուպցիայի դեմ պայքարը: