«Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները». Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը «Զարթնի՛ր, լաո» երգն են երգել (Video)


11:32 , 16 նոյեմբեր, 2019

RT ռուսական միջազգային հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երեկ երեկոյան տեղի ունեցած միջոցառումից Instagram սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակել:

Հրապարակված տեսանյութում Սիմոնյանը և իր հայտնի ամուսին ռեժիսոր Տիգրան Քեոսայանը Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ միասին երգում են «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը:

Սիմոնյանը տեսանյութին կից գրել է. «Ուրբաթ, երեկո. Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»:

Հայ օգտատերերը մեկնաբանությունների բաժնում թողել են «Ապրեք, հայեր» գրառումը, ինչին ի պատասխան Սիմոնյանը գրել է. «Փորձում ենք»:

Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ անձամբ չի հասկանում երգի բառերը, և իր համար թարգմանում են:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)