Հայկական հետքն Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստական կազմավորման ողջ տարածքով մեկ գրեթե ամենուր է՝ Կովկասյան լեռներից մինչև կասպիական մերձարևադարձային գոտի։
Ադրբեջանական բարբարոս պետական քաղաքականությունը կարող է իբր հերքել հայերի բազմադարյա գոյության փաստն այս տարածքներում, ոչնչացնել մեր մշակույթի հնամյա հուշարձանները, ջնջել հայկական հուժկու ներկայության ցանկացած նյութական հետք, բայց, պատկերավոր ասած, մենք նաև նրանց լեզվում ենք՝ ի դեմս ադրբեջաներենում և տարածքի մյուս լեզուներում այն բազմաթիվ հայկական փոխառությունների, որոնցից նորագյուտ մեկն էլ ինձ ոգեշնչեց կատարելու այս գրառումը։