Ցանկացած փորձ՝ Նժդեհին ներկայացնելու որպես հակառուս եւ նացիզմի ջատագով, անթույլատրելի է


16:53 , 13 նոյեմբեր, 2019

Ռուսաստանի Դաշնության Արմավիրի մարզի Դումայի պատգամավորներից մեկը (անունը միտումնավոր չեմ հիշատակում) ներկել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշաքարը:

Այս վանդալիստական ակտը արդյունք է հականժդեհական պարանոյիկ քարոզի, որ վերջին շրջանում իրականացվում է մեր դաշնակից ու եղբայրական պետության որոշ շրջանակների կողմից:

Այս խուլիգանական արարքը դատապարտելի է, եւ կարծում եմ՝ նախեւառաջ պետք է դատապարտվի հենց Ռուսաստանի իշխանությունների կողմից: Ցանկացած փորձ՝ Նժդեհին ներկայացնելու որպես հակառուս եւ նացիզմի ջատագով, անթույլատրելի է եւ ստանալու է իր արժանի պատասխանը:

Հ.Գ. Հայ ցեղակրոնի դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է։
Գարեգին Նժդեհ

Հ.Հ.Գ. Հեռու մնացեք Նժդեհից: Նժդեհը մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը:Image may contain: 2 people, sky and outdoor