Հագեցած օրակարգով հանդիպումներ Կոնգրեսում և Սենատում. Մակունցի գլխավորած խումբը մեկնել է ԱՄՆ. «Ժամանակ»


10:16 , 13 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորած հայ-ամերիկյան բարեկամության խումբը երեկ մեկնել է ԱՄՆ, որտեղ ծրագրված են չափազանց հագեցած օրակարգով հանդիպումներ Կոնգրեսում և Սենատում։

Վաշինգտոնում հանդիպումներից հետո Մակունցը և պատվիրակության անդամ ԼՀԿ նախագահ Մարուքյանը կմեկնեն Լոս Անջելես, որտեղ կարևոր հանդիպումներ կլինեն տեղի հայ համայնքի ղեկավարների և ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: