Ճարտարապետ Լևոն Իգիթյանը՝ վթարից հետո իր առողջական վիճակի մասին


20:29 , 6 նոյեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 30-ին, Գեղարքունիքի մարզում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել էր նաև Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Լևոն Իգիթյանը հայտնեց, որ այժմ տանն է. «Ես հիվանդանոցում չեմ մնացել, վթարից հետո հիվանդանոցում հետազոտվել եմ, ինչ-որ դեղեր են նշանակել, դուրս եմ գրվել, հիմա տանն եմ»։