Դադարեցվել է «Տարոն Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը


16:30 , 6 նոյեմբեր, 2019

Տեղեկացնում ենք ձեզ, որ «Տարոն Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է: