Հայտնի հյուրեր, շքեղ շոու-ծրագիր, երգի պրեմիերա. Novella Music Hall-ը նշեց իր 1-ամյակը


15:00 , 5 նոյեմբեր, 2019

Ալեք Մանուկյան 2/1 հասցեում բացված Novella Music Hall-ն արդեն մեկ տարի երևանցիների սիրելի ժամանցի վայրն է դարձել: Կենդանի երաժշտություն, հետաքրքիր շոու-ծրագիր՝ սիրված արտիստների մասնակցությամբ, բարձրակարգ սպասարկում․ այս ամենն է առաջարկում իր այցելուներին Novella Music Hall-ը:

Այստեղ կարող եք անցկացնել ծննդյան, մկրտության, նշանադրության կամ պարզապես կորպորատիվ երեկոներ և վայելել սիրված երգիչ-երգչուհիների՝ Արսեն Սաֆարյանի, Ռուզան Ավետիքյանի, Սարգիս Ավետիսյանի, Միհրան Ծառուկյանի, Ջորջի, Արսեն Գրիգորյանի, Նարեկ Բավեյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Վարդան Բադալյանի, Արտյոմ Այրումյանի, Անետ Աղաբեկյանի, Մաշ Իսրայելյանի, Արսեն Հայրապետյանի կատարումները, իսկ շոու-ծրագրի ղեկավարն է Արտակ Մարտիրոսյանը:

Novella Music Hall-ն իր 1-ամյակի կապակցությամբ հյուրերի համար պատրաստել էր հետաքրքիր շոու-ծրագիր՝ պարային խմբի և սիրված արտիստների մասնակցությամբ, համեղ հյուրասիրություն և տոնական տորթ, նոր երգի պրեմիերա։ Տեղի ունեցավ նաև «Ձմեռային այգի» սրահի պաշտոնական բացումը:   

Հասցե՝ Ալեք Մանուկյան 2/1 (ԵՊՀ-ի դիմաց)
Հեռ.՝ 094 50 33 30, 055 22 00 55, 094 23 02 28
Blognews LIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422