Աբովյանի քաղաքապետը հրաժարակա՞ն կտա. «Ժամանակ»


09:27 , 30 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

««Կարծում եմ, որ մենք Աբովյանում ունենալու ենք քաղաքապետի արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին:

Պետրոսյանի խոսքից կարելի է ենթադրել, որ գործող քաղաքապետը իր պաշտոնին հրաժեշտ կտա Պետրոսյանի հետևողական դիմումների արդյունքում գլխավոր դատախազի ցուցումով հարուցված քրեական գործի պատճառով, որը վերաբերում է քաղաքապետի իրականացրած ենթադրյալ ապօրինի հողահատկացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: