Նոր օպերատոր դեռևս չի լինի. փոխքաղաքապետը՝ «Սանիտեք»-ի հետ պայմանագրի խզման մասին (Video)


19:34 , 29 հոկտեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է.

Մինչ տրանսպորտային ցանցի ներդրումը, կան տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործման ժամկետն է լրացել և այդ շարժակազմերը պետք է թարմացվեն։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

«Այս պահին քաղաքապետի կարգադրությամբ մեր թիմը ձեռնամուխ է եղել նոր շարժակազմի ներմուծման աշխատանքներով։ Դրված է նպատակակետ, որ հաջորդ տարի մինչ ամբողջական ցանցի ներդրումը, ներմուծվի որոշակի ավտոբուսային պարկ»,-ասաց փոխքաղաքապետը։

Սարգսյանն ընդգծեց՝ մինչև մյուս ընտրությունները տրանսպորտային խնդիրները Երևանում լուծված կլինի։

Անդրադառնալով «Սանիտեք»-ի հետ կապված խնդրին, Սարգսյանը նշեց. « Պայմանագրի խզման ուղղությամբ արված քաղաքապետարանի գործողությունները բացատրում են մեր հիմանվորումների ամրությունը։ Այս պահին քաղաքը դեռևս չի քննարկում նոր օպերատորի ներգրավվումը։ Սանմաքրման և աղբահանության ամբողջական փուլը դեռևս ավարտված չէ։ Դեռ նոր տեխնիկայի ենք սպասում, ընդունում ենք նոր մաքրողների։ Երբ այս փուլն ավարտենք, պատրաստ կլինենք քննարկել մրցակցային առավելություն տալու մասնավոր հատվածը»։

Մանրամասները՝ տեսանյութում