Վանաձորցիներին կոչ եմ անում չհանդուրժել այս խայտառակությունն իրենց սիրելի քաղաքում. Անդրանիկը նման խայտառակ վերաբերմունքի արժանի չէ


10:32 , 28 հոկտեմբեր, 2019

Ջահելությունը սոցցանցերում տժժալու և հումորներ անելու նոր թեմա ա գտել...
Առիթը Վանաձորում օրեր առաջ տեղադրված Անդրանիկի արձանն ա:

Ես տժժալու, հումորներ ու սրամտություններ անելու փոխարեն բոլոր վանաձորցիներին կոչ եմ անում չհանդուրժել այս խայտառակությունն իրենց սիրելի քաղաքում:

Մեծ զորավար Անդրանիկը նման խայտառակ վերաբերմունքի արժանի չէ...

Բոլորիդ կոչ եմ անում հասարակական բողոքի ալիք բարձրացրել, որպեսզի պատկան մարմինները օր առաջ ապամոնտաժեն այս «հուշարձանը»: