Տնական կաթնային նրբերշիկներ․ անվնաս և համեղ


19:45 , 26 հոկտեմբեր, 2019

Բոլորի սիրելի ուտեստը, երբ ցանկանում են արագ ինչ-որ բան ուտել, իհարկե նրբերշիկն է: Եվ չնայած դրա կասկածելի բաղադրությանը, մարդիկ, միևնույնն է, գնում են այն խանութներից: Այսօր կսովորեցնենք ձեզ համեղ նրբերշիկներ պատրաստել տնային պայմանները, որոնք ձեր երեխաները նույնպես հաճույքով կուտեն:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը երկու անգամ աղացեք մսաղացով կամ մանրացրեք բլենդերով:

2. Խճողակի մեջ ձու ավելացրեք, սերուցք, փափկած կարագ, աղ և համեմունքներ:

3. Լավ խառնեք խճողակը և ծեծեք մոտ 2-3 րոպե:

4. Սեղանի վրա փռեք սննդային թաղանթը և հրուշակեղենի պարկի միջոցով վրան խճողակ դրեք: Խճողակը թաղանթի մի քանի շերտով փաթաթեք՝ դրան անհրաժեշտ ձևը տալով:

5. Թաղանթի ծայրերը քարկապ գցեք կամ թելով կապեք:

6. Եփեք դրանք եռացող ջրի մեջ մոտ 15 րոպե: Պատրաստ լինելուց հետո թաղանթները հանեք:

7. Նրբերշիկները կարող եք անմիջապես ուտել, կամ սառեցնել մի շաբաթվա համար և անհրաժեշտության դեպքում հանել սառցախցիկից: