Ամուսինը շաբաթը մեկ անգամ անտառ էր գնում. կինն ու քենին որոշում են հետևել նրան, իսկ հետո երկար ժամանակ ուշքի չէին գալիս


23:45 , 25 հոկտեմբեր, 2019

Այս հետաքրքիր պատմությունը հեղինակին պատմել են իր ծնողները:

Օրինակելի ընտանիք. ամուսինը չի խմում, չի ծխում, աշխատավարձը տուն է բերում, ձեռքից ամեն բան գալիս է: Իսկ Լարիսկայի բնավորությունն այնքան էլ հեշտ չէր, դժվար էր նա շփվում մարդկանց հետ, իսկ Պյոտրն ընդունում էր նրան իր բոլոր թերություններով հանդերձ: Միշտ հանգիստ էր Պյոտրը, չնայած նյարդային աշխատանք էր անում:

Նա միայն մի տարօրինակ առանձնահատկություն ուներ: Ամեն կիրակի նա մի քանի ժամով ինչ-որ տեղ էր գնում: Լարիսկան արդեն մտածում էր, թե նա սիրուհի ունի: Եվ նա որոշում է քրոջ ու նրա մեքենայի օգնությամբ հետևել ամուսնուն:

Ժամը 14-ն է, Պյոտրը կանգնած է կանգառում և ավտոբուսի է սպասում: Ավտոբուսը մոտենում է, նա նստում է և հեռանում: Ահա վերջին կանգառն է, և Պյոտրը գնում է անտառի ուղղությամբ: Կինն ու քենին զգուշորեն գնում են նրա հետևից: Մի քանի կիլոմետր հետո Պյոտրը նայեց շուրջն ու սկսեց բղավել: Նա այնպես էր գոռում, որ հանգիստ փայտփորիկները դադարեցին թակել իրենց կտուցով:

Նա պարզապես գոռում էր՝ «աաաաաաաաաա», և ուրիշ ոչինչ: Վախեցավ քույրը, Լարիսկան՝ ավելի շատ: Շուտով նա տուն կգար, և դեռ պետք է միասին ապրեին: Արագ հեռանալով այնտեղից և հրաժեշտ տալով քրոջը՝ Լարիսան դժկամությամբ տուն գնաց:

Եկավ Պյոտրը՝ 3 կակաչ ձեռքին, համբուրեց կնոջն ու հարցրեց.

- Իսկ ընթրիքը դեռ պատրաստ չէ՞: Մի սկսիր, հանգստացիր, ես ինքս եմ ուզում պատրաստել:

Մի շաբաթ Լարիսան իր տեղը չէր գտնում, անգամ բաժանվելու մասին էր մտածում: Ահա եկավ կիրակին, և նա նորից գնաց:

Երբ ամուսինը տուն վերադարձավ, նա հարցրեց.

- Ես վախենում եմ քեզանից, ինձ պատմել են, թե ինչպես ես դու գոռում անտառում… Ինչո՞ւ ես դա անում:

- Լարիս… Ես անհարմար եմ ինձ զգում, բայց իմ աշխատանքը շատ նյարդային է, իսկ էներգիաս պետք է մի տեղ սպառեմ: Դե, ես էլ շաբաթը մեկ անգամ անտառ եմ գնում և դուրս եմ հանում բոլոր հույզերս: Եվ, գիտե՞ս, օգնում է: Արի մյուս անգամ միասին գնանք:

Եվ սկսեցին նրանք միասին գնալ և գոռալ անտառում: Լարիսկան նույնպես հանգստացավ: Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ: