17:14 , 25 հոկտեմբեր, 2019Armdaily.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Մոսկվա՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։
Օրակարգում թվային տնտեսություններ ձևավորելու հարցն է։ Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվի անդամ պետությունների զարդերի արտադրանքը երրորդ երկրների շուկայում խթանելու գործողությունների ծրագիր: Նախատեսվում է կնքել միջազգային պայմանագրեր անասնաբուծության, ագրոարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև խթանել միության զարդերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներում։
Փաշինյանը այցելելու է նաև ՀՀ դեսպանատուն, կպարգևատրի Նիկիտա Սիմոնյանին և Արմեն Ջիգարխանյանին «Հայրենիքին մատուցսծ ծառայությունների համար առաջին աստիճանի» շքանշանով։