ՀՀ նախագահը հետ է կանչել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին


18:23 , 24 հոկտեմբեր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամագիր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Սուդանի Հանրապետությունում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին  հետ կանչելու մասին։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ հետ կանչել Սուդանի Հանրապետությունում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: