Եթե մարդ որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է ոչ միշտ է պետք հետ կանգնեցնել կամ հետ բերել. Վլադիմիր Կարապետյանը՝ հրաժարականների մասին


16:44 , 24 հոկտեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է.

Ինքը համարո՞ւմ է, որ խախտում է թույլ տվել, դե թող պատասխանատվություն կրի իր արածի համար։ Եթե ինքը ընդունել է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան քաղաքական կամ իրավական պատասխանատվություն կրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի այն հայտարարությանը, որ իր միակ խախտումը այն է, որ օգնել է Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ։ 

Հարցին՝ արդյոք օգնե՞լ է Բաբլոյանը Փաշինյանին՝ խոսնակը պատասխանեց. «Իրեն հարցրեք, ես չեմ ուզում մեկնաբանել 3-րդ մարդկանց հայտարարությունները»։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործին՝ Կարապետյանը նշեց. «Վստահ եմ այդ ուղղությամբ հայտարարություններ կլինեն»։ 

Հարցին՝ ուժայինների հրաժարականները շարունակվելո՞ւ են, փորձառու սպաները հրաժարականներ են տալիս՝ Կարապետյանը արձագանքեց. «Ի՞նչ խնդիր կա, ինքը որոշում է, որ պետք է լքի, մենք պետք է կանգնացնե՞նք, ասենք մի լքի՞։ Էդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա տենց որոշում են կայացրել, շատ նորմալ է, որ թարմացում է գնում կամ եթե մարդ որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է ոչ միշտ է պետք հետ կանգնեցնել կամ հետ բերել»։

Խոսնակը չկարողցավ նշել, թե Հայրապետովին ով կփոխարինի. «Այս պահին չեմ կարող ասել, վստահ եմ, որ քննարկումներ արվում են, ժամանակին, օրենքով սահմանված կարգով կներկայացվի»։