ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ: Մասնավորապես՝ ծանրամարտի չեմպիոն կին Մելինե Դալուզյանի մասին է, ով այլևս «կին» չէ, այլ «տղամարդ»՝ Մել Դալուզյան:
Այս կապակցությամբ, հարգելի ՀՀ քաղաքացիներ, դիմում եմ ձեզ:
Այն, որ մեր իշխանությունից՝ ՀՀԿ-ից, դժգոհ եք, դա լրիվ ձեր իրավունքն է, և ես հարգում եմ ձեր կարծիքը, այն, որ եղել են սխալներ, բացթողումներ, մեծամասամբ հասարակության հետ կապը խաթարված կամ կտրված է եղել, այս ամենի հետ ևս համաձայն եմ, բայց, հարգելի քաղաքացիներ, մեր պետությունը պղծում են: Դուք հասկանո՞ւմ եք, որ այս ֆիլմը հետո ցուցադրվելու է հեռուստատեսությամբ, և դա դիտելու են ձե՛ր երեխաները: Ես վստահ եմ, որ առաջին հեռուստաալիքը, որ կցուցադրի այս խայտառակությունը լինելու է Հ1-ը, այսինքն՝ հանրայինը:
Ես հասկանում եմ, որ նույն հաջողությամբ այլ պետություններում կարող է նկարահանված ֆիլմը ներթափանցել մեր մեդիա դաշտ, բայց ոչ մերը էլի: Գոնե ոչ մերը: Սա մեզ խորթ է: Այնպես չէ, որ մեր պապերը կամ պապու պապերը ապրել են զրկանքների մեջ, երբ չի եղել կամ այսքան հանրայնացված չի եղել, այս խայտառակությունը:
Հարգելի քաղաքացի, քո երեխան սովորում է ուսումնական հաստատությունում՝ դպրոց, քոլեջ, համալսարան, որի ԿԳ նախարարը՝ Արայիկ Հարությանյանը, նրա համար ոչ թե ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները գիտելիք ստանալու համար, այլ, ամեն ճանապարհ օգտագործելով, ամեն բան անում է, որպեսզի պղծի Ձեր երեխային, ձեր իսկ կողմից տրվող հայեցի դաստիարակությունը:
Հարգելի քաղաքացի, խնդրում եմ, զարթնի՛ր: Թույլ մի տուր, որ մեր երկիրը դառնա պղծվածության օջախ: Սա մեզ համար խորթ է, սա մեր համար չէ, սա լավ բանի չի բերելու: