Բելլա Հադիդը Vogue-ի համար նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում


21:30 , 23 հոկտեմբեր, 2019

Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում՝ Vogue Australia ամսագրի նոյեմբերյան համարի համար: Նկարները հրապարակվել են պարբերականի պաշտոնական կայքում:

Սև-սպիտակ կադրերում Հադիդը կովբոյական ոճի հանդերձանքներով է: Որոշ լուսանկարներում մոդելը մերկ մարմնին հագած մուգ բաճկոնով է, մյուսներում՝ պառկած է հատակին Gucci-ի ժանյակավոր զուգագուլպաներով և նույն ապրանքանիշի կրծկալով: Բացի այդ՝ երբեմն մոդելի կերպարները լրացված են կովբոյական գլխարկով և երկարաճիտ կոշիկներով:

Նկարահանումների հեղինակը հայտնի նորաձևության լուսանկարիչ Դենիել Ջեքսոն է: